Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում

06.05.2026, 10:44
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված
Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված։

«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու 136-236 տների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի, Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Այգեստանի 9, 11 փողոցների, Օստրովսկի, Որմնադիրներ փողոցների ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Զարյան 48-54 տների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։