Ֆրանսիայի նախագահի՝ Գյումրի կատարած այցի առթիվ կազմակերպված համերգի ժամանակ հնչել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը (ՎԻԴԵՈ)

05.05.2026, 20:56
Փաշինյանը և Մակրոնը Գյումրիում ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին. ՎԻԴԵՈ
Ֆրանսիայի նախագահի՝  Գյումրի կատարած այցի առթիվ կազմակերպված համերգի ժամանակ հնչել է Շառլ Ազնավուրի  «Քեզ համար, Հայաստան» երգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի առթիվ կազմակերպված համերգի ժամանակ հնչել է Շառլ Ազնավուրի լեգենդար «Քեզ համար, Հայաստան» երգը։

Երգը ձայնագրվել էր 1988 թվականի ավերիչ Սպիտակի երկրաշարժից հետո և դարձել Ֆրանսիայում համերաշխության խոշորագույն երաժշտական նախաձեռնություններից մեկը։

Նշենք, որ Փաշինյանը և Մակրոնը Գյումրիում ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։