Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում

05.05.2026, 21:25
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուրգասում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում
Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նա հանդես է եկել Թայձիցուան 42 և Թայձիծիեն 42 (թրով ելույթ) մրցաձևերում` երկու ոճերում էլ գրավելով 3-րդ տեղը: 

Նշվում է, որ մրցաշարի մրցավարական կազմում հանդես է եկել միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը: Մրցավայր է մեկնել նաև Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:

Նշենք, որ թայձիցուանը (Tai Chi Chuan) չինական հինավուրց մարտարվեստ է, որն առավել հայտնի է որպես մարմնի և մտքի ներդաշնակությանը նպաստող առողջարարական մարմնամարզություն: Այն ներառում է դանդաղ, սահուն շարժումներ և շնչառական վարժություններ, որոնք զարգացնում են ճկունություն, հավասարակշռություն և օգնում են ազատվել սթրեսից: