Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

05.05.2026, 20:13
Երկամարտի 209 կգ արդյունքով՝ Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է։

Այս մասին հայտնել է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։

Եգիպտոսում ընթացող առաջնության կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից Միսակյանը պոկեց 90 կգ ու 94 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ ու 115 կգ:

Երկամարտի 209 կգ արդյունքով՝ Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: