Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոնը հայերենով գրառում է կատարել (ՎԻԴԵՈ)
05.05.2026,
21:12
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ի իր էջում հայերենով գրառում է կատարել․
«Ֆրանսիան սիրում է ձեզ»,-գրել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրու Վարդանանց հրապարակում ներկա են եղել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
Ֆրանսիայի նախագահը մասնակցել է նաև Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։

