Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ բռնության դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո

06.05.2026, 18:26
Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ բռնության դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ի՞նչ է պատահել

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ անառակաբարո գործողությունների վերաբերյալ քրեական վարույթում իրականացվող քննչական և ապացուցողական գործողությունների մասին։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ առաջին դեպքը վերաբերում է 2026 թվականի փետրվարին ներկայացված հաղորդմանը, համաձայն որի՝ Վ.Ե.-ն օգտվելով անչափահաս աղջկա անօգնական վիճակից՝ կատարել է անառակաբարո գործողություններ։ Նախաքննության ընթացքում անչափահասը ցուցմունք է տվել, որ տվյալ անձը իրենց ընտանիքի բարերարն է և իր հետ սեռական հարաբերություն չի ունեցել։

Երկրորդ վարույթը վերաբերում է մեկ այլ անչափահաս քրոջ հաղորդմանը, ըստ որի՝ անհայտ անձը իրեն մեքենայով տարել է քաղաքի եկեղեցու հարակից տարածք և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ անչափահասը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ ցուցմունքներ, իսկ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն։

Գլխավոր դատախազի արձագանքը

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,- ասել է Վարդապետյանը ԱԺ նիստի ժամանակ։

Նա ընդգծել է, որ նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձանագրվել են տարբեր մարզերում։

Նրա խոսքով՝ համանման իրավիճակներ արձանագրվել են ոչ միայն Արարատի և Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում և Շիրակի մարզում, որտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ։

Վարդապետյանը հայտնել է, որ Վեդիի դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո և առաջիկայում կքննարկվեն նաև խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը։