Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ մարզիկները 9 մեդալի են արժանացել Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել է 13 մարզիկով և համառ պայքարի արդյունքում նվաճել 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալակիր են դարձել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Ալեն Եգորյանը և Մհեր Թեմիրյանը։ Վիկտորյա Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը ու Վոլոդյա Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալի։
Հայ մարզիկները մրցավայր էին մեկնել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Մարզիկներին ուղեկցում էին նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը։
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։

