«Բարսելոնան» նվաճեց Լա Լիգայի 29-րդ տիտղոսը՝ «Էլ Կլասիկոյում» 2-0 հաշվով հաղթելով «Ռեալ Մադրիդին»
11.05.2026,
11:12
«Էլ Կլասիկոն»-ում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ և ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Էլ Կլասիկոն»-ում «Բարսելոնան» սեփական հարկի տակ՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, 2:0 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ և ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն, հայտնում է Reuters-ը։
Հաղթական գոլերը խփեցին Մարկուս Ռեշֆորդն ու Ֆերան Տոռեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 91 միավոր՝ առաջնության ավարտից 3 տուր առաջ դառնալով անհասանելի 2-րդ տեղում գտնվող «Ռեալի» համար, որն ունի 77 միավոր:
Սա «Բարսելոնայի» պատմության 29-րդ չեմպիոնական տիտղոսն է և երկրորդն անընդմեջ գերմանացի մարզիչ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ:

