Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճել է «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարի արծաթե մեդալ
11.05.2026,
12:35
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը․
- 1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր
- 2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
- 3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր

