Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ցանկության մեջ․ եվրահանձնակատար
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ցանկության մեջ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները:
«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե որ ճանապարհով են նրանք (Հայաստանը - խմբ.) ցանկանում գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց», - փոխանցում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չի լինի հայ ժողովրդին ձեռնտու որոշումներին, սակայն ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկում են պահանջում՝ հաշվի առնելով նրա տնտեսական կապերը և առավելությունները ԵԱՏՄ-ում:
Նրա խոսքով՝ Երևանի համար ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվել ընտրության հարցում, օրինակ՝ հանրաքվեի միջոցով, որից հետո Մոսկվան կաներ համապատասխան եզրակացություններ։
Հայաստան-ԵՄ. գլխավորը
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդ որում ընդգծել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի կրում էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագիրը։

