Խոշոր ավտովթար՝ Դսեղի մոտ․ կա տուժած

11.05.2026, 14:16
Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են GAZelle–ն ու UAZ–ը, կա տուժած
Խոշոր ավտովթար՝ Դսեղի մոտ․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 11-ին, ժամը 11։48-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին ՝ դեպի Դսեղ բնակավայր, տեղի է ունեցել ՃՏՊ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։