Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք

09.05.2026, 10:01
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ
Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքում, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ: