Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. Երևանում սպասվում է +27 աստիճան տաքություն
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնի տեղեկացմամբ, հանրապետության տարածքում` մայիսի 12-13-ը ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 12-13-ի առավելապես կեսօրից հետո սպասվում է, 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

