Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկն անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նախօրեին տեղեկացրել է, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
«Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն»,-ասված է գերատեսչության հայտարարության տեքստում։
Նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝ լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում, պահպանել արագության սահմանափակումները,
ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:

