41–ամյա տղամարդը կաշառք է առաջարկել պարեկներին ու ձերբակալվել (ՎԻԴԵՈ)

07.05.2026, 14:44
Ոչ սթափ վիճակում մեքենա վարող տղամարդը կաշառք է առաջարկել պարեկներին ու ձերբակալվել․ ՎԻԴԵՈ
41–ամյա տղամարդը կաշառք է առաջարկել պարեկներին ու ձերբակալվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին, գիշերային ծառայության ժամանակ, Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Сhevrolet» մակնիշի մեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։

Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության

Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։