Դպրոցների էլ․ հասցեներին կեղծ հաղորդագրություն է ուղարկվում․ ԿԳՄՍՆ–ն զգուշացնում է

07.05.2026, 14:10
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը զգուշացնում է, որ դպրոցների էլ․ հասցեներին կեղծ հաղորդագրություն է ուղարկվում
Դպրոցների էլ․ հասցեներին կեղծ հաղորդագրություն է ուղարկվում․ ԿԳՄՍՆ–ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից, հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

«ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

ԿԳՄՍՆ–ից հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորում են տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ։ 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում», – նշվում է հաղորդագրության մեջ։