Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին

07.05.2026, 15:31
Փաշինյանի հայտնել է, որ չի մասնակցի Մոսկվայում նախատեսված մայիսի 9-ի միջոցառումներին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում նախատեսված մայիսի 9-ի միջոցառումներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետը։ 

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին», - ասաց Փաշինյանը։ 

Ավելի վաղ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետին