Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը վաղվանից կգնան արձակուրդ

07.05.2026, 14:26
Փաշինյանը և կառավարության անդաների մեծ մասը վաղվանից կլինեն արձակուրդում
Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը վաղվանից կգնան արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդաների մեծ մասը վաղվանից կլինեն արձակուրդում՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար», - ասաց Փաշինյանը։ 

Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ պաշտոնյանները նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավունք չունեն աշխատանքը համատեղել քարոզչական գործունեության հետ։