Վեդիի մոտակայքում Mercedes–ը գլխիվայր հայտնվել է ջրատարում

07.05.2026, 12:58
Խոշոր ավտովթար՝ Վեդիի մոտակայքում
Վեդիի մոտակայքում Mercedes–ը գլխիվայր հայտնվել է ջրատարում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 7-ին, ժամը 10։00-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում․ տուժածներ չկան։

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից։