Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից․ Սամվել Կարապետյան
07.05.2026,
11:56
Թուրքիայի հետ կհաստատվեն նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի հետ կհաստատվեն նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված Փաշինյանի ընտրվելու հնարավորությունները», - նշել է Կարապետյանը «Ուժեղ Հայաստանի» Facebook-յան էջում տեղադրված տեսանյութում։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ կլինեն նորմալ հարաբերություններ, սակայն ելնելով հայ ժողովրդի շահերից՝ սահման բացելը չի համարվի կյանքի խնդիր։
«Միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու», - նշել է Կարապետյանը։

