9 ժամ ջուր չի լինի ամբողջ Արմավիր քաղաքում և հարակից 3 գյուղում

07.05.2026, 10:58
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Արմավիր քաղաքում և հարակից 3 գյուղում
9 ժամ ջուր չի լինի ամբողջ Արմավիր քաղաքում և հարակից 3 գյուղում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Արմավիր քաղաքում և հարակից 3 գյուղում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 11:00-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի՝ Սարգսի թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։