Ալեն Սիմոնյանը հարմար առիթի և հրավերի դեպքում պատրաստ է այցելել Ադրբեջան

06.05.2026, 15:40
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Ադրբեջան հարմար առիթի դեպքում, եթե հրավեր ստանա
Ալեն Սիմոնյանը հարմար առիթի և հրավերի դեպքում պատրաստ է այցելել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Ադրբեջան հարմար առիթի դեպքում, եթե հրավեր ստանա։

«Հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան: Խաղաղության չափորոշիչը ինձ համար մեր երեխաների չզոհվելն է, մեր՝ երկուստեք իրար նկատմամբ քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է», - չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ալիևի հրաժարումը Հայաստան մեկնելուց՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մասնակցեցին ԵՄ անդամ պետությունների, այլ եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 50 ղեկավարներ։ Գագաթնաժողովի գլխավոր թեման էր՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։