Հրապարակվել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.482.872, հայտնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Տվյալները հրապարակվել են 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ։
Նշվում է, որ ըստ գտնվելու վայրի ՝ ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 586 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։
Գերատեսչությունից նշել են, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։
Նշված են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

