Երևանի երկու վարչական շրջանում ջրանջատում է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր¬» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա վարչական շրջանի Նոյ թաղամասի ջրամատակարարումը:
Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի Աթոյանի Անց., Սուվորովի, Բելինսկի, Կռիլովի, Ռոստովյան, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Թորամանյանի, Ազատամարտիկների փողցների, Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ։

