Ապրիլին Հայաստանում ամենաշատը թանկացած 10 սննդամթերքները (ՑԱՆԿ)
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ աճել են 9,5%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 2,8%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք 2026 թ.-ի ապրիլին ամենաշատն են թանկացել 2025 թ.-ի ապրիլի համեմատ.
· Ձու (+ 31,3%)
· Կակաո (+ 22,4%)
· Տավարի միս (+ 20,5%)
· Ոչխարի և գառան միս (+ 14,9%)
· Խոզի միս (+ 12,5%)
· Արևածաղկի բուսական յուղ (+ 11,6%)
· Մակարոնեղեն (+ 11%)
· Ցորենի ձավար (+ 10,5%)
· Թթվասեր (+ 9,3%)
· Շոկոլադ (+ 9%)
Գնանկում է գրանցվել բրնձի (- 3,5%) և լոբու (- 0,7%) դեպքում։
Սննդամթերքի գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ՝ հղումով։

