Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

07.05.2026, 22:05
Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։

Այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան։

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։

Նշենք, որ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 3-ին մեկնարկել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը։

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը հաջորդիվ հայ ծանրորդները հանդես կգան հետևյալ ժամանակացույցով.

Մայիսի 8, ժամը` 12:00 - 110 կգ` Գրիգոր Ղազարյան

Մայիսի 8, ժամը` 15:00 - +110 կգ` Գագիկ Մկրտչյան