Պետք է «Վեոլիա ջուր»–ի հետ համագործակցությունն առավել արդյունքահեն դարձնել՝ առաջնահերթ ապահովելով Երևանի, Գյումրու և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը․ Փաշինյան

07.05.2026, 21:55
Առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, հայտարարել է Փաշինյանը
Պետք է «Վեոլիա ջուր»–ի հետ համագործակցությունն առավել արդյունքահեն դարձնել՝ առաջնահերթ ապահովելով Երևանի, Գյումրու և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր հանրապետությունում, չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ։ Մեր ենթակառուցվածնքերի մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը։ Մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 

Նա նշեց, որ Հայաստանն ամբողջ ծավալով չի օգտագործում «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը։ 

«Մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք, որպեսզի ջրային խնդիրները լուծենք՝ առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա հասանալիությունը», - նշեց վարչապետը։ 

Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարական ծրագրում է նաև ոռոգման ջրի հասանելիության բարձրացումը։