Երևանի փողոցներից մեկում վաղվանից երթևեկի փոփոխություն կլինի
07.05.2026,
18:01
Երևանի փողոցներից մեկին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի փողոցներից մեկում վաղվանից երթևեկի փոփոխություն կլինի։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայիսի 8-ից Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

