Ռոնալդուն ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում

07.05.2026, 17:35
Կրիշտիանուն պատվիրել էր ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ խոբոբ, ինչպես նաև՝  հայկական բազմաթիվ նախուտեստներ և աղցաններ
Ռոնալդուն ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան օրը նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր- Ռիադի «Լավաշ» հայկական ռեստորանում:

«Հետաքրքիր է, որ սկզբում «Լավաշում» ծննդյան օրը նշել է Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իսկ մի քանի օր անց՝ արդեն հենց ինքը՝ Կրիշտիանուն: Կամ որոշել են գլուխ չցավեցնել ընտրության հարցում, կամ էլ պորտուգալացուն շատ է դուր եկել հայկական խոհանոցը», - մատուցողուհի Վերգինեն սպասարկել է երկու խնջույքներն էլ և Sports.ru-ին մի քանի մանրամասներ պատմել:

Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ Կրիշտիանուն կնոջ հետ նստել է վերևում՝ բոլորից մի փոքր մեկուսի: Իսկ երկրորդ անգամ տեղավորվել են հենց առաջին հարկի սրահի մեջտեղում: Ընդ որում, կողքին նստած են եղել սովորական այցելուներ, ռեստորանը բազմամարդ է եղել:

«Այսինքն՝ Ռոնալդուն, ունենալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձը, միևնույն է, գումարը ռացիոնալ է ծախսում: Ինչո՞ւ վարձակալել ողջ հսկայական ռեստորանը, եթե շատ մարդ չէր հրավիրել և մեկ գոտին էլ բավական էր: Ոչ մի աստղային հիվանդություն կամ մեծամտություն: Սովորական մարդ», - ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Կրիշտիանուն շատ հաճելի և բարի մարդու տպավորություն է թողել: Նա անընդհատ շնորհակալություն է հայտնել անձնակազմին, և երևում էր, որ նրան ամեն ինչ շատ է դուր եկել: Նրա հետ տոնող ողջ թիմը ևս հաջողված է համարել վայրի ընտրությունը: Բոլորը գոհ են մնացել և, բնականաբար, պատշաճ թեյավճար են թողել:

«Կրիշտիանուն պատվիրել էր ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ խոբոբ: Նաև պատվիրել է հայկական բազմաթիվ նախուտեստներ և աղցաններ: Պորտուգալացուն դուր են եկել նաև աղանդերները, որոնք մատուցվել են երեկոյի վերջում, այդ թվում՝ տորթը՝ մոմերով: Թեև միշտ թվում էր, թե Ռոնալդուն ընդհանրապես քաղցր չի ուտում, իրականում դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, նա այն ամբողջությամբ չի կերել, բայց մի փոքր բաժին իրեն թույլ է տվել: Մի փոքր կարելի է, մանավանդ ծննդյան օրը», - նշվում է հոդվածում: