Մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում մայիսի 8-ին մեկնարկել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը։
ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 19 կուսակցություն և դաշինք.
- «Ռեֆորմիստներ»
- «Բոլորին դեմ եմ»
- «Ուժեղ Հայաստան»
«Շնորհապետական»
«Նոր ուժ»
«Միասնության թևեր»
«Բարգավաճ Հայաստան»
«Ազգային ժողովրդավարական բևեռ»
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»
. «Հայ ազգային կոնգրես»
«Հանրապետություն»
«Քրիստոնեա-ժողովրդավարական»
«Ալյանս»
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»
«Ժողովրդավարական համախմբում»
«Քաղաքացիական պայմանագիր»
«Հայաստան» դաշինք
«Հանուն Հանրապետության»
«Լուսավոր Հայաստան»
ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին նախընտրական քարոզչության համար եթերաժամանակի տրամադրման կարգը։
Հանրային հեռարձակողի հեռուստաալիքներով՝ «Առաջին ալիքով» և «Առաջին լրատվական ալիքով», կուսակցություններին կտրամադրվի մինչև 90 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի եթերաժամանակ:
Հանրային ռադիոյով կուսակցություններին կտրամադրվի մինչև 150 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի եթերաժամանակ:
Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող այլ հեռարձակողները պարտավոր են կուսակցություններին տրամադրել մինչև 25 րոպե անվճար եթերաժամանակ։
ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն 2026թ․–ի հունիսի 7–ին։

