«Վախ չկա»․ Թաթոյանը հայտարարել է թեժ գծի գործարկման մասին

08.05.2026, 13:29
«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է «Վախ չկա» անվամբ հատուկ էլեկտրոնային հասցեի և համանուն թեժ գծի գործարկման մասին
«Վախ չկա»․ Թաթոյանը հայտարարել է թեժ գծի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է «Վախ չկա» անվամբ հատուկ էլեկտրոնային հասցեի և համանուն թեժ գծի գործարկման մասին։

Նրա խոսքով՝ դրանց գործարկման նպատակը քաղաքացիներին իշխանության ահաբեկումներից և ճնշումներից պաշտպանելն է։ 

«Մեր ընտրությունները չեն կարող որոշվել վախով», - ասել է Թաթոյանը Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութում։ 

Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին, այն կանցկացվի մինչև հունիսի 5-ը։ 

Հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։