Հրապարակվել են Հայաստանում 2025թ․–ին նորածինների ամենատարածված անունները
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականին հանրապետությունում նորածիններին տրված ամենատարածված անունների ճշգրտված ցանկը:
2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ ցանկը, բազմամյա ավանդույթի համաձայն, գլխավորում են Նարեն և Դավիթը: Առաջին անունով անվանակոչվել է 578 նորածին աղջիկ, իսկ երկրորդով՝ 1 119 տղա:
Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում ընդգրկվել են Արփին (506), Լուսեն (504), Մարիան (484) և Անգելինան (425), իսկ տղաների շրջանում՝ Նարեկը (704), Հայկը (608), Ռոբերտը (569) և Միքայելը (552):
Տղաների անունների մեջ հաճախ հանդիպում են կրճատ անուններ՝ Լեո (460 երեխա – 9-րդ հորիզոնական), Ալեքս (188 երեխա – 21-րդ տեղ) և Մաքս (74 երեխա – 47-րդ տեղ): Արտասահմանյան անուններից տարածված են Մարկը (467), Դանիելը (361), Հենրին (145), Էրիկը (132), Ալենը (133), Ադամը (114), Ռաֆայելը (104) և Ալեքսանդրը (99): Ամենաքիչը տարածված են այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնոն (69), Հարությունը (70) և Վահագնը (72):
Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, ապա արտասահմանյան անունների շարքում ամենատարածվածներից մեկը Եվան է (311 երեխա – 6-րդ տեղ), ինչպես նաև Ամելին (285), Մարին (289), Արիանան (235), Էմիլին (229), Սառան (220), Սոֆին (212), Ադրիանան (212), Էլենը (205), Լիան (189), Էլինան (187), Միլան (178), Արինան (163), Յանան (153), Միլենան (137), Ադելինան (128), Կարինան (114), Նատալին (95), Լեան (93), Մերին (85), Լինան (82), Բելլան (78), Ադելը (75), Վիկտորիան (75) և Մայան (64): Ամենաքիչ տարածված անուններից են Կարինեն (51), Արմինեն (52), Լուսինեն (52):
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում ծնվել է 15 246 աղջիկ և 16 786 տղա:

