Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Opel–ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է

11.05.2026, 10:25
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Opel–ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, վարորդը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։