Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը (ՎԻԴԵՈ)
09.05.2026,
18:12
Այս ջրատարից են ջուր ստանում Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղեր. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, այս ջրատարից են ջուր ստանում Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղեր։
Նշվում է, որ 600 մմ-ոց թուջե ջրատարը վթարվել է Ջրաձոր գյուղի մոտ` վայրկյանում 90-100 լիտր ջրի կորստով։
«Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը բնակավայրերում հայտարարել ջրանջատում և սկսել վթարավերացման աշխատանքները։Ընթացիկ աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշվում է հաղորդագրության մեջ։

