Պարեկներին կաշառք է առաջարկել ու ձերբակալվել․ 65–ամյա վարորդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե

25.06.2026, 18:11
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
Պարեկներին կաշառք է առաջարկել ու ձերբակալվել․ 65–ամյա վարորդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 20-ին՝ ժամը 11։15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։

Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։