Քասախ գետում հայտնաբերվել է 17 օր անհետ կորած որոնվող տղամարդու դին

23.06.2026, 16:34
Նախօրեին Քասախ գետում հայտնաբերվել է 17 օր անհետ կորած որոնվող տղամարդու դին
Քասախ գետում հայտնաբերվել է 17 օր անհետ կորած որոնվող տղամարդու դին

ԵՐԵՎԱնՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին՝ ժամը 13.36-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դի կա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վաչության կողմից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։

Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։