Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում խուզարկություն է կատարվում

23.06.2026, 14:46
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում խուզարկություն է կատարվում
Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում խուզարկություն է կատարվում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում խուզարկություն է կատարվում:

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ», – նշեց Ավդալյանը։

Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խուզարկություններն իրականացվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահանջները չկատարելու հետ կապված «ինչ-որ քրեական վարույթի շրջանակում»։

«Բավականին մեծ թվով ուժայիններ շրջափակել են ամբողջ շենքը, այս ամենը ծիծաղ է առաջացնում։ Բռնագանձել են տանը եղած զարդերը, որոշակի քանակությամբ կանխիկ գումար», – նշել է Սաղաթելյանը։

Նա տեղի ունեցածն անվանել է «հերթական հալածանք և հերթական ապօրինի գործընթաց վերջին յոթ տարիների ընթացքում»՝ հայտարարելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։