Նիդեռլանդների ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

26.10.2026, 18:57
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը կժամանի Հայաստան
Նիդեռլանդների ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հոկտեմբերի 27-ին կժամանի Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԳՄԱ մամուլի ծառայությունը։

Տեղի կունենա նրա հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կանցկացվի համատեղ մամուլի ասուլիս։