Դերասան Սամվել Թադևոսյանը ստացել է Golden Globes Beacon Award մրցանակը (ՖՈՏՈ)

26.10.2026, 20:37
Հայ դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է ամերիկյան Golden Globes-ի Beacon Award մրցանակին․ ՖՈՏՈ
Դերասան Սամվել Թադևոսյանը ստացել է Golden Globes Beacon Award մրցանակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է ամերիկյան Golden Globes-ի Beacon Award մրցանակին։

Մրցանակը նրան հանձնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Golden Globes Silk Road Tribute Gala-ի շրջանակում։

«Շնորհակալ եմ երեկվա համար։ Ինձ համար պատիվ էր լինել Golden Globes Silk Road Tribute Gala-ում ճանաչման արժանացածների թվում։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս երեկոն»,– գրել է Թադևոսյանը Instagram-յան իր էջում՝ հրապարակելով լուսանկար։

Միջոցառումը նշանավորում է Մետաքսի ճանապարհի պատմական տարածաշրջանի կինոյի և հեռուստատեսության գործիչների արտասովոր ձեռքբերումները՝ հարգանքի տուրք մատուցելով հարուստ մշակութային ժառանգությանն ու ստեղծագործական փոխանակմանը, որոնք դարեր շարունակ կապել են Կենտրոնական Ասիան և Կովկասը։   

Ըստ Golden Globes-ի պաշտոնական կայքի՝ Սամվել Թադևոսյանը հայկական կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան է, որը հայտնի է ինչպես էկրանին, այնպես էլ թատրոնում կատարած իր աշխատանքով։

Նշվում է, որ «Կյանք ու կռիվ» պատերազմական դրամայում նրա գլխավոր դերակատարումն արժանացել է համազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին։ Նա ճանաչում է ձեռք բերել նաև թատերական աշխատանքի, այդ թվում՝ «Էգոիստը» մոնոներկայացման մեջ իր դերակատարման համար։