Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել են հարված հասցնելու փորձեր այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց մասնակցում է Ռուսաստանը
23.06.2026,
14:34
ՌԴ նախագահի օգնականի կարծիքով, արմատավորվում է այն պատրանքային պատկերացումը, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած և միմյանց միշտ օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարելի է վերանայել
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել են հարված հասցնելու փորձեր այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց մասնակցում է Ռուսաստանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ի դեպ, Հայաստանի քաղաքական և արտաքին տնտեսական տատանումների օրինակով մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների համառ փորձերը՝ հարված հասցնելու այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ»-ում։
Նրա կարծիքով, արմատավորվում է այն պատրանքային պատկերացումը, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած և միմյանց միշտ օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարելի է վերանայել։

