2029թ.-ին, եթե իհարկե հրավեր լինի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ես գնալու եմ Բաքու. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2029 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Ես ասել եմ՝ 2029թ․-ին, եթե իհարկե հրավեր լինի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ես գնալու եմ Բաքու», - ասել է Փաշինյանը խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցելությունը Դիլիջան ևս մեկ երաշխիք է, որ խաղաղության ինստիտուցիանալ զարգացումը շարունակվում է։
Նշենք, որ հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։

