Փաշինյանը ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողներին կոչ է արել դուրս գալ հրապարակներ

17.06.2026, 17:33
Այդ ժամանակ դուք կտեսնեք իսկական հեղափոխություն, ասել է Փաշինյանը
Փաշինյանը ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողներին կոչ է արել դուրս գալ հրապարակներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողներին կոչ է արել դուրս գալ հրապարակներ։

«Դուք դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում հրապարակ դուրս կգան նրանք, ում ձայնը դուք փորձում էիք գնել ընտրակաշառքներով և լրտեսական ցանցերով։ Եվ այդտեղ ամեն ինչ կավարտվի, թեև ամեն ինչ արդեն ավարտվել է։ Եվ ես կառաջնորդեմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք կտեսնեք իսկական հեղափոխություն, այլ ոչ թե թավշյա, սիրո և համերաշխության»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդդիմության առաջնորդներին կոչ է արել միանալ ընտրություններից դժգոհներին։

Ընտրությունների մասին

ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 14-ին ներկայացրել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ այդ տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմությունը նոր խորհրդարանում ներկայացված կլինի «Ուժեղ Հայաստան» դաշինքով, որը հավաքել է ձայների 23,271%-ը (29 մանդատ), և «Հայաստան» դաշինքով՝ 9,923% ձայն (12 մանդատ)։

Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մտադրության մասին՝ պնդելով, որ ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել, և իշխանությունների կողմից ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրս։