Դիլիջանում, Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում, բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

17.06.2026, 16:44
Դիլիջանում բացվել են երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը
Դիլիջանում, Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում, բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դիլիջանում բացվել են երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը։ Երկու նախաձեռնություններն էլ հանդիսանում են այն բազմաֆունկցիոնալ համալիրի մասը, որը Գրին Ռոքը փուլային եղանակով իրականացնում է Դիլիջանում՝ նպաստելով քաղաքի զարգացմանը։ Նախագծերի կառավարումն իրականացնում է Գրին Ռոք օպերացիոն կառավարումը։

Նոր տարածքները ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ քաղաքում տարբեր ձևաչափերի այցերի և բնակության համար՝ կարճաժամկետ այցերից և ուսուցումից մինչև երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք և նոր նախաձեռնությունների իրականացում։

PPLS Rooms քոլիվինգ․ ժամանակակից և հասանելի բնակության նոր ձևաչափ Դիլիջանում

PPLS_Room_Green Rock (1).jpg

PPLS Rooms-ը գտնվում է Մյասնիկյան 142/3 հասցեում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Նախագիծը ստեղծվել է Դիլիջանում ժամանակակից և հասանելի բնակության նկատմամբ աճող պահանջարկին արձագանքելու նպատակով և հարմար է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակության համար։

Քոլիվինգն ունի 60 սենյակ և միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդու։ Տարածքում համադրված են բնակության մի քանի ձևաչափեր․ ստորին հարկերում գործում է համատեղ կեցության (shared living) մոդելը՝ ընդհանուր խոհանոցներով և հանրային գոտիներով, իսկ վերին հարկերում առաջարկվում են ավելի մասնավոր բնակության տարբերակներ։

Նախագիծը նախատեսված է օգտատերերի լայն շրջանակի համար՝ ուսանողների, մասնագետների, ընկերությունների աշխատակիցների, ֆրիլանսերների, զբոսաշրջիկների և երկարաժամկետ բնակիչների։ Ակնկալվում է, որ տարեկան PPLS Rooms-ը կհյուրընկալի մինչև 8,000 հյուրի և ռեզիդենտի։

PPLS Rooms-ը տեղակայված է քաղաքի այն հատվածում, որը մինչ այժմ համեմատաբար քիչ էր ներգրավված զբոսաշրջային և գործարար ակտիվությունների մեջ։ Նախագիծը նպաստելու է նոր բնակիչների և այցելուների հոսքի ձևավորմանը, տեղական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին և թաղամասի զարգացմանը։

Villa3 Community hub․ համագործակցության, ստեղծարարության և աշխատանքի տարածք

Villa2_interior1_Green Rock.jpg

Villa3-ը Community hub է, որը ստեղծվել է նոր կապերի, գաղափարների և համատեղ նախագծերի ձևավորմանը նպաստելու նպատակով։

Հաբը նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաք այցելող մասնագետների, նոմադների, ուսանողների, ձեռներեցների և ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների համար։ Villa3-ում նախատեսված են աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների և միջոցառումների տարածք, հանգստի գոտիներ և բացօթյա տեռաս։

Villa3-ի ինտերիերի դիզայնը մշակվել է միջազգային IND ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։

Villa3-ը նաև գնահատվել է միջազգային EDGE ստանդարտով, որը հաստատում է շենքի բնապահպանական արդյունավետությունը։ Գնահատման արդյունքների համաձայն՝ նախագիծը հնարավորություն է տալիս 35%-ով նվազեցնել էներգիայի, 30%-ով՝ ջրի սպառումը, ինչպես նաև 39%-ով կրճատել շինանյութերի ածխածնային հետքը։

Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է «երրորդ վայրի» (third place) հայեցակարգի վրա՝ որպես տան և աշխատանքի միջև գտնվող տարածք, որտեղ ձևավորվում են համայնքներ և առաջանում համագործակցության նոր ձևեր։ Զարգացող քաղաքների համար նման տարածքները ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ են՝ նպաստելով տաղանդների ներգրավմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և տեղական համայնքների զարգացմանը։

Green Rock коливинг

Վազգեն Գևորկյան, Գրին Ռոք-ի ռազմավարական զարգացման խորհրդական

«Վերջին տարիներին Դիլիջանը զգալիորեն փոխվել է և այսօր ավելի վստահորեն է դիրքավորվում որպես կյանքի, աշխատանքի և զբոսաշրջության միջազգային ուղղություն։ Դրան զուգահեռ փոխվում են նաև մարդկանց սպասումները քաղաքից․ աճում է ժամանակակից բնակության, աշխատանքի և կրթության համար նախատեսված տարածքների պահանջարկը։

PPLS Rooms-ը և Villa3-ը այս վերափոխման կարևոր մասն են։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որը գրավիչ կլինի երիտասարդ ընտանիքների, մասնագետների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում են Դիլիջանի հետ։ Green Rock-ի համար սա քաղաքի և նրա համայնքի հանդեպ երկարաժամկետ հանձնառություն է։

Մենք շնորհակալ ենք տեղական համայնքին վստահության համար։ Կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է համագործակցությամբ այն մարդկանց հետ, ովքեր ապրում են քաղաքում և ձևավորում նրա ապագան»։

Կատերինա Դանեկինա, Green Rock-ի գործադիր տնօրեն

«Դիլիջանի զարգացմանը զուգահեռ աճում է ոչ միայն նոր աշխատատեղերի, այլև մարդկանց առօրյա կյանքին նպաստող ենթակառուցվածքների պահանջարկը։ Առաջիկա տարիներին Գրին Ռոք-ի նախագծերը կստեղծեն մինչև 800 աշխատատեղ, և մեզ համար կարևոր է, որ դրան զուգահեռ զարգանան նաև բնակության, աշխատանքի և փոխգործակցության ժամանակակից ձևաչափերը։

PPLS Rooms-ը և Villa3-ը հենց այս նպատակի իրականացման մաս են կազմում։ Նման տարածքները հնարավորություն են տալիս քաղաքին ընդունել ավելի մեծ թվով ուսանողների, մասնագետների, ձեռներեցների և հյուրերի, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում տեղական բիզնեսների և ծառայությունների զարգացման համար»։

Յուլիա Պարֆյոնովա, IND բյուրոյի ինտերիերի բաժնի ղեկավար․

Villa3 Community Hub նախագծի համար մեր հիմնական խնդիրը եղել է համադրել տեղական համատեքստը ժամանակակից վիզուալի լեզվով։ Դա արտահայտված է նյութերի գունապնակում, ավանդական կավե սալիկի վերաիմաստավորված կիրառման մեջ, ինչպես նաև ինտերիերի ընդգծված տարրերում՝ սկսած վերամշակված պլաստիկից 3D տպագրությամբ պատրաստված բուխարուց մինչև հագեցած խորը մուգ կապույտ երանգի կահույք։

Villa3_exterior_Green Rock 1.jpg

Գրին Ռոքի-ի և Գրին Ռոք օպերացիոն կառավարման մասին

Գրին Ռոքը Դիլիջանում հիմնադրված զարգացման ընկերություն է, որն իրականացնում է խոշոր տարածքային նախագծեր և ձևավորում ապագայի էկոհամակարգեր։ Ընկերությունը գործում է ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և տնտեսության խաչմերուկում՝ ստեղծելով միջազգային մակարդակի, սակայն տեղական արժեքների վրա հիմնված տարածքներ։

Green Rock Operations-ը օպերացիոն և կառավարման ընկերություն է, որը մասնագիտացած է հյուրընկալության, անշարժ գույքի և կենսակերպին ուղղված ծառայությունների ոլորտներում նախագծերի գործարկման, զարգացման և արդյունավետ կառավարման մեջ։ Ընկերությունն ապահովում է կառավարման ամբողջական ցիկլը՝ հայեցակարգի և բիզնես մոդելի մշակումից մինչև օպերացիոն գործունեություն և ֆինանսական արդյունավետության վերահսկում։