31–ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է թմրանյութի 36 փաթեթ․ նա հայտնել է, որ նման փաթեթներ ունի նաև տանը (ՎԻԴԵՈ)

17.06.2026, 15:48
Երևանում 31–ամյա տղամարդու խուզարկությամբ թմրանյութի 36 փաթեթ է հայտնաբերվել․ ՎԻԴԵՈ
31–ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է թմրանյութի 36 փաթեթ․ նա հայտնել է, որ նման փաթեթներ ունի նաև տանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրին հունիսի 13-ին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, ժամը 22․50-ին մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում, թմրամիջոց տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալեցին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։

Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր։

Տղամարդը նաև հայտնեց, որ երեք փաթեթ արդեն տեղադրել է, ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը։

Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվեցին և առգրավվեցին։ Նախաքննությունը շարունակվում է։