«Դիլիջան» ազգային պարկում լույս աշխարհ է եկել ազնվացեղ եղջերուի երկու ձագ (ՖՈՏՈ)

17.06.2026, 15:58
Ազնվացեղ եղջերուի երկու ձագ է լույս աշխարհել «Դիլիջան» ազգային պարկում․ ՖՈՏՈ
«Դիլիջան» ազգային պարկում լույս աշխարհ է եկել ազնվացեղ եղջերուի երկու ձագ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ են եկել 2 նոր ձագ, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Այս ամենը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ և վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։