Հունիսի 28–ին երթևեկը ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի գրեթե ամբողջ կենտրոնի փողոցներում
23.06.2026,
13:02
Կիրակի օրը երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի գրեթե ամբողջ կենտրոնի փողոցներում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիրակի օրը երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի գրեթե ամբողջ կենտրոնի փողոցներում։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։06:30–09:00
Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
Փավստոս Բուզանդի փողոց
07:30–10:00
Խանջյան փողոց
Տիգրան Մեծի պողոտա
Երվանդ Քոչարի փողոց
07:30–10:30
Ալեք Մանուկյան փողոց
Ավետիք Իսահակյան փողոց
Տերյան փողոց
Թումանյան փողոց
Աբովյան փողոց
08:00–12:00
Վազգեն Սարգսյան փողոց
Բեյրութի փողոց
Արգիշտիի փողոց
Մաշտոցի պողոտա
Հակոբ Պարոնյան փողոց
Պռոշյան փողոց
Մարշալ Բաղրամյան պողոտա
Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)
Քաղաքապետարանից խնդրում են նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

