Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով

23.06.2026, 11:20
Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը անվանափոխել է Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»
Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը անվանափոխել է Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:

Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և հասնում՝ Սարյան փողոց։

Պապ թագավորի մասին

Պապ թագավորը (353 - 374թթ․) եղել է Մեծ Հայքի արքա 370-374 թվականներին։ Նրա գահակալության տարիներին, քաղաքական երկարատև խռովություններից հետո, սկսվել է կայունացման կարճատև, բայց ուշագրավ շրջան։ Նրա կառավարման սկզբում Հայաստանը և Հռոմը համատեղ հաղթանակ են տարել պարսիկների նկատմամբ Ձիրավի ճակատամարտում, իսկ թագավորության որոշ նախկին տարածքներ վերանվաճվել են սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքերով։