Հայ փորձագետը Հայաստանի ինտերնետ–թրաֆիկի վերահսկման ռիսկեր է տեսնում «Ազերտելեկոմ» – ի հետ ստորագրված համաձայնագրի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը մեկնաբանել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև համագործակցության համաձայնագիրը՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ, հաղորդում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը։
«Քանի դեռ մանրամասներ չկան, չեմ ցանկանում վերջնական եզրակացություններ անել, բայց առաջին հարցը, որ առաջանում է՝ որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ-թրաֆիկը և անհրաժեշտ պահին հակահայկական միջամտություն չի իրականացնելու»,- գրել է Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում։
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ իրավահավասար համագործակցության նպատակ չի հետապնդում։
«Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը՝ առավելագույնս թուլացնել հայկական պետությունը և այն դարձնել կախյալ։ Ուստի այս լուրին լավատեսությամբ վերաբերվելը, մեղմ ասած, միամտություն է»,- համարում է թուրքագետը։

