Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը կմասնակցի Կոսովոյում կայանալիք Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը
22.06.2026,
21:49
Հայաստանի կանանց ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ հունիսի 23-28-ը Պեժա քաղաքում կմասնակցի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի կանանց ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ հունիսի 23-28-ը Պեժա քաղաքում կմասնակցի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիան:
Հունիսի 23-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կոսովոյի, հունիսի 25-ին՝ Անդորրայի հետ։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Քեյլա Քեշմեշյանը, Սուսաննա Խաչատրյանը, Լիա Կրումյանը, Սիլվիա Վարդազարյանը, Ավա Օ'Նիլ Իսկանդարյանը, Անիելա Հավանջյանը, Մերի Մարգարյանը, Ավա Ղարիբը, Սեդա Գաբրիելյանը, Օսաննա Տիրիթյանը, Մերի Գրիգորյանը և Լուսինե Հակոբյանը։

