FAF-ը պահանջել է ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմի հրաժարականը

19.06.2026, 10:17
First Armenian Front շարժումը մեկնաբանել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ պահանջում է ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմի հրաժարականը
FAF-ը պահանջել է ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ First Armenian Front (FAF) շարժումը մեկնաբանել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ պահանջում է ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմի հրաժարականը։

«Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին։ Այս պահանջը մենք հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էինք դեռ 2024 թվականին, ցավոք աթոռից կառչած լինելը ևս մի քանի տարի արժեցավ հայկական ֆուտբոլի համար», – նշվում է FAF–ի հայտարարության մեջ։

Շարժումը կրկին պահանջել է ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմի հրաժարականը։

«Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան», – նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարական է տալիս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից։